Սիրիայի բանակը հայտնել է Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռ խոցելու մասին13 սեպտեմբերի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը հայտարարել է, որ Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռ է խոցել, ինչպես նաև անօդաչու թռչող սարք, հայտնել է Reuters-ը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Սիրիայի տարածքում այն բանից հետո, երբ Իսրայելը գրոհել է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը երկրի հարավում: Ինչպես հայտնել է Սիրիայի պետական SANA գործակալությունը, Իսրայելի ռազմական ինքնաթիռը մոտ 01:00-ին գրոհել էր սիրիական բանակի դիրքերը Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Քւնեյրա քաղաքի մոտ, որի բնակիչները հեռացել են, որից հետո ինքնաթիռն ու անօդաչու սարքը ոչնչացվել են: Օդաչուների ճակատագիրն անհյատ է: Այլ մանրամասներ դեռ չկան: Իսրայելյան կողմը դեռ չի հաստատել, որ ինքնաթիռ է կորցրել: Ավելի վաղ` սեպտեմբերի 5-ին, Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերին, երբ սիրիական հրետանու արկը պատահաբար պայթել էր Գոլանի բարձունքներում: Հարվածների նախորդ «փոխանակումը» գրանցվել էր օգոստոսի 22-ին, երբ Իսրայելը ավիացիան օդ բարձրացրեց ականանետային գնդակոծությունից հետո, որը, սակայն, պատահական բնույթ էր կրում Սիրիայում ներքին մարտերի հետևանքով: Իսրայելցի զինվորականների տվյալներով, 80-կիլոմետրանոց սահմանին Դամասկոսի զորքերից բացի կռվում են մոտ 50 տարբեր խմբավորման զինյալներ, այդ թվում ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Իսլամական պետության» ահաբեկիչները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |