Իսրայելը հերքում է Սիրիայում ինքնաթիռի կորուստը. Սիրիական բանակը պնդում է իրենը13 սեպտեմբերի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ավիացիան կորուստներ չի կրել Սիրիայում սեպտեմբերի լույս 13-ի գիշերն իրականացրած գործողության ժամանակ, թեև հրթիռակոծվել է ցամաքից զենիթային հրթիռներով: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գործակալության զրուցակիցն այդպիսով հերքում է պետական սիրիական SANA գործակալության հաղորդագրությունը, որի տվյալներով Իսրայելի ՌՕՈւ-ն ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք է կորցրել Գոլանի բարձունքներում Սիրիայի կառավարական բանակի դիրքերը ռմբակոծելիս: «Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Սիրիայից «ցամաք-օդ» դասի 2 հրթիռ է արձակվել, երբ մեր ավիացիան գրոհում էր սիրիական հրետանու դիրքերը: Միջադեպերից ոչ մեկի ժամանակ Իսրայելի ՌՕՈւ թռչող սարքերի անվտանգությունը չի վտանգվել»,-ասել է մայոր Արյե Շալիկարը: «Միանգամայն կեղծ հայտարարություններ»,-ասել է նա սիրիական հրապարակումների ժամանակ: Ինչպես հայտնել էր Սիրիայի պետական SANA գործակալությունը, Իսրայելի ռազմական ինքնաթիռը մոտ 01:00-ին գրոհել էր սիրիական բանակի դիրքերը Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Քւնեյրա քաղաքի մոտ, որի բնակիչները հեռացել են, որից հետո ինքնաթիռն ու անօդաչու սարքը ոչնչացվել են: Օդաչուների ճակատագիրն անհյատ է: Մինչդեռ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ հաստատում է իսրայելյան ինքնաթիռի և անօդաչու սարքի խոցումը Կունեյթրա գավառում: «Իսրայելի ինքնաթիռները գրոհեցին մեր դիրքերը Կունեյթրայում: Մեր ՀՕՊ ուժերը կրակ բացեցին և խոցեցին մարտական ինքնանթիռն ու անօդաչու սարքը Սասաա ավանից ոչ հեռու»,-ասվում է հայտարարության մեջ: Ընթերցեք նաև. Սիրիայի բանակը հայտնել է Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռ խոցելու մասին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |