Մոսկվայի գրքի տոնավաճառ-ցուցահանդեսին «Հայոց պատմությունը» գրան-պրի է ստացել14 սեպտեմբերի 2016 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի գրքի 29-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին Հայաստանն իր տաղավարում ներկայացրել է հայկական գրահրատարակչության վերջին երկու տարվա գրքերը, ներկա են եղել նաև հրատարակիչներ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Տոնավաճառ-ցուցահանդեսի շրջանակում կայացել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունը, Հայաստանի կողմից ներկայացված ութ գիրքը տարբեր անվանակարգերում արժանացել են մրցանակների: Նկարիչ Վան Խաչատուրի ձևավորած Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» ալբոմն արժանացել է գրան-պրիի: Միլիտոնյանը տեղեկացրել է, որ հայկական տաղավարում տեղի են ունեցել գրքերի շնորհանդեսներ, այդ թվում նաև Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև հեղինակը, գրում է Panorama.am-ը: «Տոնավաճառի ընթացքում հանդիպումներ եղան տարբեր երկրների հրատարակիչների, գրողների հետ, ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ»,- հայտնել է Միլիտոնյանը: Սեպտեմբերի 7-11–ը կայացած Մոսկվայի Գրքի 29-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքին մասնակցել է երեք տասնյակից ավելի երկիր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |