Նախագահական ընտրություններ. Ֆրանսիայի հայերը լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած

PanARMENIAN.Net - «Մայիսի 6-ին Ֆրանսիայի հայերը կքվերակեն երկրի նոր նախագահի ընտրություններին: Ինչպիսի՞ն կլինի ընտրությունը: Սեգոլեն Ռուայա՞լ, թե՞ Նիկոլա Սարկոզի», գրում է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը: Ձախ ուժերը ներկայացնող Սեգոլեն Ռուայալը, ում թեկնածությունը առաջ են քաշել սոցիալիստները, առաջադիմական գաղփարների տեր է, հանդես է գալիս Եվրամիություն Թուրքիայի մուտքի օգտին, սակայն հարգանքով է վերաբերվում այս հարցով հանրաքվե անցկացնելու հարցին: Նա նաեւ հանդես է գալիս Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի ընդունման օգտին: Սեգոլեն Ռուայալի թեկնածությունը պաշտպանում է ՀՅԴ Դաշնակցությունը:



Աջ ուժերը ներկայացնող Նիկոլա Սարկոզին, ում թեկնածությունն առաջադրվել է լիբերալների կողմից, տնտեսական զարգացման կողմնակից է եւ դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարարը դեմ չէ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքին եւ երաշխավորում է, որ պայքարելու է Ցեղասպանության հերքման բոլոր դրսեւորումների դեմ: Սարկոզիի թեկնածությունը պաշպանում է Ռամկավար-Ազատական կուսակցությունը: «2007 թվականի մայիսի 6-ին Ֆրանսիայի 400 հազար հայերը պետք է կատարեն իրենց ընտրությունը»,- PanARMENIAN.Net ին հայտնել է Ժան Էկիյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---