Գերմանիայի պաշտպանության նախարարը վստահ է Կոսովոյի հարցով բանաձեւի ընդունման հարցում

PanARMENIAN.Net - Գերմանիայի պաշտպանության նախարար Ֆրանց Յոզեֆ Յունգը վստահ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շուտով կընդունի Կոսվոյի ապագա կարգավիճակի մասին բանաձեւը: Ուրբաթ Կոսովոյի վարչական կենտրոն Պրիշտինայում գերմանացի նախարարը հայտարարել է, որ Կոսովոյի բանաձեւի նախագծի քննարկումը կարող է սկսվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մայիսի վերջում:



Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պաշտպանում են միջազգային հովանու ներքո Կոսովոյին ինքնավարություն տրամադրելու գաղափարը: Ռուսաստանը դեմ է հանդես գալիս այդ նախագծին եւ սպառնում է վետո դնել Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւի վրա: Ընդ որում, Ռուսաստանը լիովին պաշտպանում է Սերբիայի դիրքորոշումը, որը Կոսովոյին Բելգրադից անկախություն տրամադրելուն կտրուկ դեմ է հանդես գալիս. Կոսովոյում բնակչության ճնշող մեծամասնությունը Կոսովոյի ալբանցիներից է բաղկացած, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---