ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով լսումներ կանցկացվեն

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով լսումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում սեպտեմբերի 15-ին տեղի կունենան Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով լսումներ:

Դրանք կանցկացվեն «Ադրբեջան. արդյո՞ք մարդու իրավունքների պաշտապանությունը կարևորություն ունի» խորագրով՝ Կոնգրեսի մարմին հանդիսացող Լանտոսի հանձնաժողովի նախաձեռնությամբ: Contact.az-ը Turan գործակալությանը հղումով հաղորդում է, որ տվյալ հանձնաժողոնը հետևում է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը:

Լսումների նպատակն է քննարկել ներկայում Ադրբեջանում տվյալ թեմայի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև գնահատել դրա հետևանքներն ԱՄՆ-ի քաղաքականության համար:

«2014թ. սկսած Ադրբեջանի կառավարությունը, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ավելացրել է այլախոհների նկատմամբ գործադրվող ճնշումը, լրագրողների, ընդդիմադիրների, կրոնական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ հետապնդումները»,-նշվում է հանձնաժողովի նյութերում: Դրանցում նաև ասվում է, որ Ալիևի կառավարությունը «թաթախված է կոռուպցիոն մեղադրանքներում և գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ»:

«Ադրբեջանի կառավարությունն ԱՄՆ-ի համար կարևոր ռազմավարական դաշնակից է, բայց այս խնդիրները լուրջ հարցերի առաջացման տեղիք են տալիս Բաքվի հանդեպ Վաշինգտոնի վարած քաղաքականության հարցում»,-նշել է լսումների կազմակերպիչներից մեկը:

Լսումները բաց են լինելու Կոնգրեսի անդամների, հանրության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Այն ուղիղ կապով կհեռարձակվի YouTube-ով՝ հանձնաժողովի վեբ-կայքում։

Կոնգրեսականների լսումներին Skype-ի միջոցով մասնակցելու է հայտնի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան, ինչպես նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---