Ուզբեկստանն ու Ղրղզստանը պատրաստ են հարթել առկա տարաձայնությունները

Ուզբեկստանն ու Ղրղզստանը պատրաստ են հարթել առկա տարաձայնությունները

PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և Ուզբեկստանի ԱԳՆ ղեկավար Աբդուլազիզ Քամիլովը պատրաստակամություն են հայտնել լուծելու երկրների միջև առկա բոլոր հարցերը:

Սեպտեմբերի սկզբին Ուզբեկստանի իրավապահները Ղրղզստանի 4 քաղաքացու էին ձերբակալել սահմանի վիճահարույց հատվածում: Միջադեպը տեղի էր ունեցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հիվանդության օրերին: Ղրզղզստանի քաղաքացիրներն ազատ են արձակվել սեպտեմբերի լույս 9-ի գիշերը:

Քամիլովը ժամանել է Բիշքեկ որպես Ուզբեկստանի պատվիրակության ղեկավար ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստին, որը կայանալու է սեպտեմբերի 16-ին: Ատամբաևի հետ հանդիպմանը Քամիլովը հայտնել է, որ ուզբեկական կողմը սկսել է ակտիվ աշխատել ղրղզա-ուզբեկական հարաբերությունների ամբողջ սպեկտրով`դրական տրամադրվածությամբ, բարիդրացիության ավանդույթներով:

«Հաստատվել են երկկողմ հարաբերությունները հաստատելու շահագրգռվածությունն ու լուրջ քաղաքական տրամադրվածությունը` լուծել բոլոր հարցերը կառուցողական երկխսության միջոցով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՀԱՊԿ-ը հորդորել էր Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև սահմանային խնդիրները լուծել զուտ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով:

Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև սահմանային վեճ տեղի էր ունեցել նաև մարտին, երբ ուզբեկական կողմը մոտ 40 զինծառայող և զրահատեխնիկա տեղակայեց ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի հատվածում` Ջալալաբադի շրջանի Չալասարտ տարածքում: Մարտի 22-ին պաշտոնական Բիշքեկը դիմել էր ՀԱՊԿ-ին հանգուցալուծելու համար վեճն Ուզբեկստանի հետ սահմանին: Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին իրավիճակի սրման պատճառով Բիշքեկ էր գործուղվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը:

Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի երկարությունը 1,3 հազար կմ է, ԽՍՀՄ փլուզումից հետո ղրղզա-ուզբեկական պետսահմանի ամբողջ երկարության գրեթե մեկ քառորդը սահմանազատված չէ, ինչը մշտական բախումների պատճառ է հանդիսանում սահմանին: Վերջին 3 տարում տեղի է ունեցել մի քանի տասնյակ սահմանային միջադեպ զենքի կիրառմամբ: Երբ Ղրղզստանը 2015-ին անդամակցեց ԵՏՄ-ին, այդ երկրի պետական սահմանը դարձավ ԵՏՄ հարավային սահման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---