ՌԴ ԱԳՆ-ն կպատասխանի Բաքվի` Ղարաբաղի մասին հեռուստառեպորտաժի եւ հանրագիտարանի հոդվածի վերաբերյալ նոտաներին 8 մայիսի 2007 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ԱԳՆ նոտաներին պատասխանելու կարգը պահպանվում է. ադրբեջանական կողմը, ինչպես նաեւ մյուս կողմերը, նույնպես արագ եւ վճռական են պատասխանում մեր նոտաներին: Լինում է, որ հարցերը ձգձգվում են, իսկ պատահում է, որ ընդհանրապես չեն պատասխանում»,-հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ԱԳՆ երկու նոտաներն էլ պատասխան կստանան: «Առաջին նոտայի պատասխանը ստացվել է անցած շաբաթ: Երկրորդ նոտան ստանալուն պես մենք անմիջապես կուղարկենք այն Ադրբեջանի ԱԳՆ: Հուսով ենք, որ այն կստացվի արդեն մոտակա օրերին»,-ասել է դեսպանը: Իստրատովի խոսքերով, խորհրդային տարբերակի գրախոսություն Ռուսաստանում չկա: «Ես կարդացի այն, ինչ գրված է հանրագիտարանում: Ինձ բոլորովին դուր չի գալիս այն, ինչ այնտեղ գրված է: Սակայն դա մասնավոր հրատարակչություն է, չկա այդպիսի մարմին, ինչպիսին էր «Գլավլիտը» խորհրդային տարիներին, որը որոշում էր, թե ինչպիսին պետք է լինի հրապարակման բովանդակությունը: Ադրբեջանն իրավասու է իր կարծիքն հայտնել այդ հարցի շուրջ: Սակայն կարեւոր է հասկանալ, որ պետությունն իրավունք չունի որեւէ արգելքով ազդել մասնավոր հրատարակչության վրա»,-ընդգծել է Վ.Իստրատովը, հաղորդում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ ապրիլին Ադրբեջանը երկու նոտա էր հղել ՌԴ ԱԳՆ-ին: Այն վերաբերում էր «Ռոսիյա» հեռուստաալիքի ռեպորտաժին Լեռնային Ղարաբաղի մասին, երկրորդը` Ռուսաստանի հանրագիտարանում զետեղված հոդվածի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |