Armenia Expo 2016-ը բացվել է. 130-ից ավելի ընկերություն է մասնակցում16 սեպտեմբերի 2016 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Երևանում բացվել է Armenia Expo 2016 տասնվեցերորդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: «Armenia Expo ցուցահանդեսը ունիվերսալ է, այսինքն ներառում է տենտեսության տարբեր ոլորտները` շինարարությունը, արդյունաբերությունը, տրանսպորտը, զբոսաշրջությունը, սննդի արդյունաբերությունը. այն ամենն, ինչ արտադրվում է և ներկրվում Հայաստան», - ասել է ցուցահանդեսի ղեկավար Քրիստինե Պողոսյանը, գրում է Նովոստի Արմենիան: Նրա խոսքով, այս տարի ցուցահանդեսային ֆորումին մասնակցում է 130-ից ավելի ընկերություն 9 երկրից: «Այս տարի աշխարհագրությունն ընդլայնվել է, և ցուցահանդեսն իր մասշտաբով աննախադեպ է դարձել: Մենք շատ մասնակիցներ ունենք Ռուսաստանից, Չինաստանից, Չեխիայից և այլ երկրներից: Բացի այդ, ցուցահանդեսին մասնակցում են բազմաթիվ տեղական ընկերություններ` ինչպես արտադրող, այնպես էլ` ներկրող», - ընդգծել է Պողոսյանը: Նա նաև հավելել է, որ ցուցահանդեսը նպաստում է տեղական և օտարերկրյա ընկերությունների միջև նոր բիզնես-կապերի առաջացմանը, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերի ստեղծմանը, ինչը շատ կարևոր է տեղական կազմակերպությունների համար: Armenia Expo 2016-ը կտևի մինչև սեպտեմբերի 18-ը: Ֆորումի կազմակերպիչներն են` Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |