Ռազմական շքերթին հրապարակ ժամանողները կզննվեն 5 հսկիչ կետում

Ռազմական շքերթին հրապարակ ժամանողները կզննվեն 5 հսկիչ կետում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ոստիկանությունն անցկացնելու է հրապարակ ժամանող անձանց, հյուրերի և նրանց իրերի զննություն՝ հատուկ սարքերի միջոցով։

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Բուզանդի, Արամի, Աբովյան, Նալբանդյան փողոցներով և Կառավարական տան հարակից զբոսայգով՝ ոստիկանության 5 հսկիչ անցագրային կետով:

Զորահանդեսի ընթացքում ռազմական տեխնիկայի շարժի հետ կապված՝ քաղաքացիների մուտք չի լինելու Շահումյան հրապարակի, Տիգրան Մեծի պողոտայի և Ամիրյան փողոցի հատվածներից: Մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ բացվելու են ժամը 8-ից։

Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է ժամանել փոքր-ինչ շուտ՝ անվտանգության զննումներին բավարար ժամանակ տրամադրելու համար։

Արգելվում է միջոցառման վայր գալ ծակող-կտրող գործիքներով, ապակյա տարաներով, դյուրավառ նյութերով և նմանատիպ այլ իրերով ու առարկաներով:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված Հանրապետության հրապարակում անցկացվելու է ռազմական շքերթ: Վերջին ռազմական շքերթը Հայաստանում անցկացվել էր Անկախության 20-ամյակի միջոցառումներին:

Կարդացեք նաև՝ Սեպտեմբերի 16-ին, 18-ին և 21-ին Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---