Հուլիսի 2-ին Ստամբուլի դատարանը կսկսի Հրանտ Դինքի սպանության գործի լսումները

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Ստամբուլի դատարանը կսկսի հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի լսումները, որով 19 մարդ է անցնում. անմիջական մարդասպանը` 17-ամյա Օգյուն Սամասթը, հանցագործության 18 մասնակիցները, որոնց թվում են Էրհան Թունջելն ու Յասին Հայալը, ովքեր մեղադրվում են մահափորձի կազմակերպման մեջ: Դատախազը Թունջելի եւ Հայալի համար ցմահ բանտարկություն է պահանջում, ովքեր հանդիսանում էին զինված ահաբեկչական խմբավորման անդամներ: Օգյուն Սամասթը անչափահաս է եւ կարող է ստանալ մինչեւ 24 տարվա ազատազրկում: Դատախազը նաեւ տարբեր չափի ազատարզրկման դատապարտում է պահանջել Մուսթաֆա Օզկոկի, Թունջայա Ուզունդալայի, Զեյնելա Աբիդին Յավուզի, Ահմետ Իսկենդարի, Էրսին Յոլչուի, Յաշար Ջիհանի, Հալիս Էգեմենի. Սալին Հաջիսալիողլուին, Ալպեր Էսիրգեմեզի, Իրֆան Օզկանի, Օսման Ալփայի, Էրբիլ Սուսամանի, Նուման Սիսիմանի, Սենոլ Աքդումանի եւ Վեյսել Թոփրակի համար: Նրանք բոլորը մեղադրվում են Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ, հաղորդում է NTV MSNBC-ն:



Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է հունվարի 19-ին Ստոմբուլում իր գրասենյակի մոտ` ազգայնամոլական խմբավորման 17-ամյա անդամ Օգյուն Սամասթի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---