Թուրք ոստիկանները ձերբակալել են ահաբեկչության համակարգողին և ԻՊ 24 ահաբեկչի

Թուրք ոստիկանները ձերբակալել են ահաբեկչության համակարգողին և ԻՊ 24 ահաբեկչի

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների դեմ հատուկ գործողության արդյունքում Թուրքիայի ոստիկանությունը 24 ահաբեկչի է ձերբակալել: Ձերբակալվել է նաև Թուրքիայում ահաբեկչությունների իրականացման համակարգող Ալի Ալ Ագալը:

Ըստ թուրքական Haber 7-ի, ձերբակալված ահաբեկիչները պետք է համակարգողից պայթուցիկ ստանային ահաբեկչությունների իրականացման համար, գրում է Trend-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԻՊ-ն խոշոր ահաբեկչություններ է ծրագրում իրականացնել Թուրքիայում` կապված թուրքական ԶՈւ «Եփրատի վահանը» ռազմական գործողության հետ Սիրիայում:

Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են մարտական գործողությունները Սիրիայում` սկսելով «Եփրատի վահանը» գործողության երրորդ փուլը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---