«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը բացվել է. Ավելի քան 300 ընկերություն է մասնակցում

«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը բացվել է. Ավելի քան 300 ընկերություն է մասնակցում

PanARMENIAN.Net - «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ը անցկացվում է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրորդ անգամ անցկացվող հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին 2016-ին Հայաստանից և Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից: Ցուցահանդեսին մասնակցում են նաև գործարար պատվիրակություններ Հայաստանի տնտեսության համար հեռանկարային շուկաներ ներկայացնող երկրներից։

Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով և հետաքրքրվել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների արտադրանքով ու ծառայություններով, ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի մասին:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայաստան զարգացման հիմնադրամը: 2015-ին մասնակցել էր մոտ 330 ընկերություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---