ԼՂՀ պաշտպանության նախարար է նշանակվել Մովսես Հակոբյանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 11-ին հրաման է ստորագրել Մովսես Հակոբյանին ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին: Եւս մեկ հրամանով Մովես Հակոբյանը ազատվել է Պաշտպանության բանաի գլխավոր շտաբի պաշտոնից եւ այդ պաշտոին նշանակվել է փոխնախարար Լեւոն Մնացականյանը, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանով այսօր Սեյրան Օհանյանը ազատվել է Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնից: Սեյրան Օհանյանը հանդիսանում է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի հավակնորդներից մեկը: Ավելին, մայիսի 2-ին նա հայտարարել է, որ առաջարկություն է ստացել այդ պաշտոնը գրավելու վերաբերյալ եւ արդեն համաձայնություն է տվել: Այսօր Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնը ազատվել է, երբ այն գրավող Միքաել Հարությունյանը նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---