Գլխավոր դատախազ. ԲՀԿ-ական թեկնածուի որդու մահը քաղաքական ենթատեքստ չունի

Գլխավոր դատախազ. ԲՀԿ-ական թեկնածուի որդու մահը քաղաքական ենթատեքստ չունի

PanARMENIAN.Net - Այս պահին հավաքված բավարար օբյեկտիվ տվյալները հիմք են տալիս խոսել Արշակ Գրիգորյանի ինքնասպանության մասին: Այս մասին հայտարարել էՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով Գյումրիում ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան մասին:

Նա տեղեկացրել է, որ ամբողջ գիշեր կատարվել են օպերատիվ, քննչական միջոցառումներ:

«Ձեռնարկված միջոցառումները, հատկապես Վարդևան Գրիգորյանի որդու շրջապատի, մերջձավորների հարցաքննությունները թույլ են տալիս նաև հետևության հանգել, որ դա որևէ կերպ կապված չէ Գյումրիում ընթացող քաղաքական գործընթացների հետ», -հայտարարել է դատախազը՝ ընդգծելով, որ քաղաքական ենթատեքստ չկա Արշակ Գրիգորյանի մահվան մեջ, գրում է Panorama.am-ը:

Ավելին, ըստ Դավթյանի, կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստը բացառող տեղեկություններ կան:

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ա. Գրիգորյանի դիակը։

Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք կրելը)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---