Անկարան հետաձգել է ՄԱԿ խոշտանգումների գծով հատուկ ներկայացուցչի այցը երկիր

Անկարան հետաձգել է ՄԱԿ խոշտանգումների գծով հատուկ ներկայացուցչի այցը երկիր

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները հետաձգել են ՄԱԿ խոշտանգումների գծով հատուկ ներկայացուցիչ Խուան Մենդեսի այցը երկիր, որը պետք է կայանար հոկտեմբերի 10-14-ը: Այդ մասին ասվում է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության տարածած հայտարարության մեջ:

«Որքան հասկանում եմ, իրավիճակի զարգացումը Թուրքիայում վերջին ամիսներին լիակատար ուշադրություն է պահանջում կառավարության կողմից, սակայն, կարծում եմ, որ իմ այցի ժամկետի հետաձգումը սխալ ազդակ է հաղորդում:

Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած հազարավոր ձերբակալություններն ու վկայությունները ուղղիչ հաստատությունների ծանրաբեռնվածության և վատ պայմանների մասին հուշում են, որ իմ այցն այդ երկիր բացառիկ կարևորություն ունի»,-ասվում է հաղորդագրությն մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հեղաշրջման փորձից հետո իշխանությունները ձերբակալել են տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի իրականացման մեջ։Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ ամիս ձերբակալվել է 35 հազար մարդ, որից 17 հազարը պաշտոնապես ազատազրկվել է։

Հատուկ զեկուցողի 6-ամյա մանդատը սպառվում է հոկտեմբերի 31-ին, ուստի նա չի կարողանա իր այցը կատարել նոյեմբերին կամ դեկտեմբերին, ինչպես առաջարկել են Թուրքիայի իշխանությունները: Սակայն, Մենդեսը կարծում է, որ հրավերը կտարածվի նաև իր հետնորդի վրա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները նախատեսում են առաջիկա 5 տարիվա ընթացքում կառուցել 174 բանտ, որպեսզի կարողանան տեղավորել աննախադեպ թվով դատապարտյալներին։

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---