ԱՄՆ-ն կասկածում է ԻՊ-ին Իրաքում քիմզենք օգտագործելու մեջ

ԱՄՆ-ն կասկածում է ԻՊ-ին Իրաքում քիմզենք օգտագործելու մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ զինվորականները կասկածում են «Իսլամական պետության» գրոհայիններին Իրաքում քիմիական զենք կիրառելու մեջ:

Սկզբից CNN-ը մի քանի ամերիկյան աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ գրոհայինները հնարավոր է իպրիտով լցոնված արկեր են օգտագործել Քայրա ավիաբազայի վրա հարձակման ժամանակ, որը գտնվում է Մոսուլից դեպի հարավ, և որից օգտվում են Իրաքի և ԱՄՆ ԶՈւ: Ամերիկացի զինվորականներն իպրիտի, որը նաև մանանեխի գազ են անվանում, հետքեր են հայտնաբերել արկի նախնական հետազոտման ժամանակ:

Կասկածները հետո պաշտոնապես հաստատել է Պենտագոնը, որի ներկայացուցիչ ՌԾՈւ կապիտան Ջես Դևիսը նշել է, որ ավիաբազայի ուղղությամբ արձակված միայն մեկ արկն է դրական արդյունք ցույց տվել, հայտնում է «Վեդոմոստին»: Ըստ նրա, ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել և չի թունավորվել և մրիջադեպը չի ազդի այդ տարածաշրջանում և Իրաքում ԱՄՆ առաքելության վրա:

Իրաքցի զինվորականները կրկին իրենց հսկողությունը հաստատեցին Քայրա օդանավակայանում 2016-ի հուլիսին: Այն աստիճանաբար մեկնարկային կետ է դառնում Մոսուլի ազատագրման համար, որը մինչ օրս ԻՊ ուժերն են վերահսկում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---