ՀՀ պաշտպանության նախարարը քվեարկել է երկրի անվտանգության համար

PanARMENIAN.Net - «Ես քվեարկել եմ այն քաղաքական ուժի օգտին, որին վստահում եմ»,-քվեարկության ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, այն քաղաքական ուժը, որի օգտին նա քվեարկել է, կկատարի իր ծրագիրը եւ ամեն ինչ կանի ապահովելու համար երկրի անվտանգությունը: «Այն քաղաքական ուժը, որի օգտին ես քվեարկել եմ, առաջ կտանի հայկական պետությունը, կզարգացնի տնտեսությունը եւ ամեն ինչ կանի, որպեսզի մեր ժողովրդի սոցիալական հարցերը լուծվեն: Այդ հարցերի թվում են նաեւ վետերանների եւ զինծառայողների խնդիրները: Այն քաղաքական ուժերը, որոնք մտածում են իրենց երկրի եւ ժողովրդի մասին, այսօր, ընտրությունների օրը, կստանան ընտրողների այնքան քվեներ, որքան պետք է ստանան»,-ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---