Հայաստանի ընդդիմությունը նշում է, որ ընտրությունները հանգիստ են անցնում

PanARMENIAN.Net - Եթե խորհրդարանական ընտրություններն առանց խախտումների անցնեն, ապա «Օրինաց երկիր» կուսակցությունը բավականին էական ներկայություն կունենա խորհրդարանում: Այդ մասին մայիսի 12-ին լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է ընդդիմադիր «ՕԵ» կուսակցության առաջնորդ, Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը, որն արդեն քվեարկել է Երեւանի ընտրատեղամասերից մեկում: Բաղդասարյանի խոսքերով, տեղական ժամանակով ժամը 10:00-ին (09:00 Մոսկվայի ժամանակով) «ՕԵ» թեժ գծով մի քանի ահազանգ է ստացվել, մասնավորապես, Դիլիջան քաղաքում գրանցվել է ընտրական հանձնաժողովի կնիքի չարտոնված օգտագործում եւ 100 ընտրաթերթիկների կորուստ: Ընտրություններից հետո «մենք հանդես կգանք համապատասխան քաղաքական հայտարարությամբ եւ կոչ ենք անում բոլորին չբռնանալ ընտրողների ձայների վրա, առավել եւս, որ ընտրարշավի սկզբից ի վեր իշխանությունները բացարձակ արտոնություններ ունեին»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ 10:00-ի դրությամբ ընտրական գործընթացը հիմնականում նորմալ է անցնում: «Մեր վստահված անձինք` 6 հազար մարդ հետեւում են ընտրությունների ընթացքին»,-հավելել է նա:



Իր հերթին, մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, որը քվեարկել է իր տեղամասում, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ընտրատարածք է եկել լավ տրամադրությամբ, նկատելով, որ ամեն ինչ հանգիստ է ընթանում: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ընտրություններն առանց կեղծիքների կանցնեն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---