«Գյումրի Ռոքֆեստ-2016»՝ Գյումրիում. Հեղինակավոր ռոք խմբեր կմասնակցեն24 սեպտեմբերի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-25-ը Գյումրիում կկայանա «Գյումրի ՌոքՖեստ-2016» խորագրով միջազգային ռոք-փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Ռոք-փառատոնն իրականացվում էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագիրը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված երաժշտական, թատերական միջոցառումների, կինոնախագծերի, ցուցահանդեսների և այլ մշակութային ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված նախագծերից է: Ռոք-փառատոնը, որն իրականացվում է «Գյումրու օր» ծրագրի շրջանակում, նշանալի իրադարձություն է հանրապետության երկրորդ քաղաքի մշակութային տարեգրության մեջ. առաջին անգամ Գյումրին կհյուրընկալի հայաստանյան և միջազգային մոտ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի: Փառատոնի «Գալա» համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Գյումրու «Սև Բերդ» ամրոցում: Համերգին կնախորդեն բազմապիսի միջոցառումներ. փառատոնի մասնակից խմբերը հանդես կգան քաղաքի տարբեր հատվածներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |