Moody's. Թուրքիայի վարկային ցուցանիշը հասել է «աղբային» մակարդակի24 սեպտեմբերի 2016 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Moody's վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկային ցուցանիշը մեկ աստիճանով՝ հասցնելով այն «աղբային» Ba1-ի: Ֆինանսական վիճակն այդ երկրում վատթարացել է քաղաքական անկայունության պատճառով, իսկ Անկարայի արձագանքը պետական հեղաշրջման փորձին խոչընդոտում է ակնկալվող բաեփոխումներին և օրենքի գերակայությանը, պարզաբանել է Moody's-ը: Գործակալության զեկույցում ասվում է, որ Թուրքիան գտնվում է խոցելի հանգամանքներում ֆինանսական և տնտեսական տեսակետներից, գրում է Deutsche Welle-ն: Ասվում է, որ երկրի արտաքին խոցելիությունը միայն աճել է, ինչպես վերջին 2 տարում ընդհանրապես, այնպես էլ անկանխատեսելի քաղաքական հանգամանքների պատճառով: Գործակալությունը նաև հղում է անում զբոսաշրջիկների մեծ արտահոսքին, որի պատճառը ՌԴ պատժամիջոցներն են ու ահաբեկչությունները Թուրքիայում: Զբոսաշրջության ոլորտն ապահովում էր Թուրքիայի տնտեսության արտադրողականության 4,5 տոկոսը: Միաժամանակ աճել են կառավարության, ձեռնարկությունների և բանկային հատվածի պարտքերը: 2016-ին Թուրքիան պետք է մոտ 159 մլրդ դոլար վճարի, արձանագրվել է նաև ներդրողների վստահության նվազում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |