Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են ընտրությունների ընթացքում խախտումների զանգվածային դեպքերի մասին

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են Հայաստանի տարբեր ընտրատարածքներում խախտումների դեպքերի մասին, հաղորդում է Ինտերֆաքսը: Մասնավորապես, «Օրինաց երկիր», Հայաստանի ժողովրդական կուսակցություն եւ «Հանրապետություն» կուսակցությունները պնդում են, որ նրանց ներկայացուցիչները գրանցել են կաշառքների զանգվածային բաժանում եւ բաց քվեարկություն Հայաստանի մի շարք ընտրատեղամասերում:



«Օրինաց երկրի» տվյալներով, մայրաքաղաքի Էրեբունի համայնքում գրանցվել է կաշառքների զանգվածային բաժանում ընտրողներին: Մեկ այլ Նոր Նորք համայնքում նունպես գրանցվել են դեպքեր, երբ ընտրողներին ընտրատեղամաս էին բերում իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչները իրենց օգտին քվեարկելու համար:



Ինչպես հաղորդել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը, կուսակցության դիտորդները գրանցել են բաց քվեարկություն իշխող կուսակցություններից մեկի օգտին Ծովակ գյուղում: Բացի այդ, գրանցվել են ընտրողների տեղափոխման եւ իշխանական կուսակցություններից մեկի օգտին նրանց քվեարկելու դեպքեր:



Իրենց հերթին, ընդդիմադիր «Հանրապետությոն» կուսակցության ներկայացուցիչները հաղորդել են, որ Արգել գյուղի ընտրատեղամասում գրանցվել է կաշառքի բաժանում ընտրողներին, բաց քվեարկություն եւ ընտրաթերթիկների լցոնում: Նրանց խոսքերով, զեզծարարությունը կատարվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների աչքի առաջ:



Հայաստանի Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը հաղորդել է, որ դեռեւս չորս ահազանգ է ստացել ընտրական խախտումների մասին, դրանք բոլորը ստուգվել են:

Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Թոփուզյանը նշել է, որ բոլոր բողոքները ստուգվել են:



Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հաղորդել էնաեւ, որ տվյալ պահին ԿԸՀ-ն երեք ահազանգ է ստացել ընտրությունների խախատումների մասին, սակայն ստուգումից հետո պարզվեց, որ ահազանգերից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---