Եզդի զոհված զինվորների մասին կարճամետրաժ ֆիլմեր են նկարահանվել (վիդեո) 24 սեպտեմբերի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Սահմանին կանգնած եզդի հերոսը» խորագրով ծրագիրը՝ նվիրված Հայաստանի սահմանները պաշտպանած և հանուն խաղաղության իրենց կյանքը զոհած հերոս եզդի զինծառայողներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախաձեռնության շրջանակներում առաջիկա օրերին լույս կտեսնի «Սահմանին կանգնած եզդի հերոսը» վերտառությամբ գրքույկը, որտեղ զետեղվել են հայոց բանակի չորս զինծառայողի՝ Սիդար Ալոյանի, Համլետ Հաջոյանի, Բորիս Օզմանյանի, Քյարամ Սլոյանի կյանքի և հերոսական գործունեության մասին պատմություններ: Գրքույկը երկլեզու է՝ եզդիերեն և հայերեն: Զինծառայողներից երեքը՝ Համլետ Հաջոյանը, Բորիս Օզմանյանը և Քյարամ Սլոյանը, զոհվել են 2016թ. ապրիլին։ Ծրագրի շրջանակում զինծառայողների մասին նկարահանվել են նաև փաստագրական կարճամետրաժ ֆիլմեր: Ծրագրի ղեկավար Համլետ Սմոյանը նշում է, որ մարզային դպրոցներում, բուհերում, Երևանի՝ եզդիների կիրակնօրյա դպրոցում կկազմակերպվեն քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կդիտեն պատրաստված ֆիլմերը, կծանոթանան հերոսների կյանքին և կստանան գրքույկներ: Սմոյանը նկատում է, որ ծրագրով ցույց է տրվում, որ ՀՀ ազգային փոքրամասնությունները, մասնավորապես եզդիները, իրենց հայ եղբայրների հետ պաշտպանում են սահմանները և հանուն երկրի խաղաղության իրենց կյանքն են զոհում: Եզդի հերոսներից Սիդար Ալոյանի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |