Երևանի երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման հսկողությունը կխստացվի![]() 26 սեպտեմբերի 2016 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում սեպտեմբերի 26-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 19 արձանագրություն: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել մասնավորապես առավոտյան և երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ և անվտանգ սպասարկման մշտադիտարկումները: Բացի այդ, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ 47 վարչական արձանագրություն է կազմվել: Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման, փոսանորոգման, ինչպես նաև մայթերի վնասված սալիկների վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ: ![]() ![]() Նա օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին Նախագիծը հավանության է արժանացել չզեկուցվող հարցերի փաթեթով Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |