Նախարար. Պետք է ստեղծենք մեխանիզմ՝ խաղող արտադրողի ու վերամշակողի գործակցության համար27 սեպտեմբերի 2016 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Խաղողագործությունը պետք է հիմնված լինի խաղող արտադրողի և վերամշակողի հարաբերություններ վրա: Այս մասին Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի գործընկերների երրորդ համաժողովից առաջ լրագրողներին ասել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը: «Մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որպեսզի խաղող արտադրողն ու վերամշակողը կարողանան իրար հետ աշխատել: Ամեն անգամ չի լինի այնպես, որ վերամշակողը սննկանա, իսկ արտադրողն էլ ցանկանա իր խաղողից մի կերպ ազատվել, պետք է ամեն ինչ լինի համահունչ: Դրա վրա աշխատում ենք, դա երկար աշխատանք է՝ ոչ մեկ օրվա, ոչ մեկ տարվա»,-նշել է նա, գրում է Ա1+-ը: Առաքելյանը գյուղնախարարության դերը տեսնում է նրանում, որ այն օգնի գյուղացուն՝ օպտիմիզացնել իր մթերքի ինքնարժեքը: «Մենք ունենք հաշվարկներ ինքնարժեքի, պետք է հասկանանք և խորհրդատվություն տանք գյուղացուն, թե նա ինչպես անի, որ ինքնարժեքը նվազի, որպեսզի վերամշակողն այդ խաղողը գնի»,-ասել է նա: Գյուղնախարարը չի կարծում, թե 2016-ին խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կլինեն, քանի որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի բերքն այդքան շատ չէ: Ի դեպ, Առաքելյանը վաղը պատրաստվում է մեկնել Վայոց ձորի մարզ, որպեսզի տեղացիների հետ քննարկի խաղողի մթերման հետ կապված հարցերը: «Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրն ավարտվում է 2017-ին, բայց հենց նույն տարում մեկնարկում է գյուղատնտեսության աջակցության մեկ այլ ծրագիր, որի արժեքը կկազմի 10 միլիոն եվրո: Ունենք ընթացիկ մեկ այլ ծրագիր՝ ԵՄ և Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ, որը կենտրոնացած է օրգանական գյուղատնտեսության զարգացման վրա, և երկու օրից մեկնարկ կտանք փոքր դրամաշնորհներին, որոնք կնպաստեն փոքր գյուղացիական տնտեսություններում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին», - ասել է նախարարը: Փոխնախարարի խոսքով՝ ծրագիրը գյուղացիներին աջակցում է հիմնականում սարքավորումներ և նյութեր տրամադրելով: Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման հիմնական խնդիրներից է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը: Այդ նպատակով ՀՀ բոլոր մարզերում իրականացվել է բիզնես ուղղվածության գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց, որոնց մասնակցել է 122 համայնքի մոտ 667 ներկայացուց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |