Մեքսիկայում ծնվել է 3 մարդու ԴՆԹ-ով առաջին երեխան28 սեպտեմբերի 2016 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայում հատուկ բժշկական միջամտության շնորհիվ ծնվել է 3 մարդու ԴՆԹ-ով առաջին երեխան: Ըստ ամերիկացի բժիշկների, որոնք հետևել են հղիության ընթացքին, երեխան լիովին առողջ է: Ասվում է, որ երեխայի մայրը հազվադեպ խրոնիկ հիվանդության` Լեյի համախտանիշի կրող է, հիվանդությունն ազդում է պտղի կենտրոնական նյարդային համակարգի վրա: Ծնողները որոշել են դիմել լրացուցիչ վերարտադրողական տեխնոլոգիաների վիժումից և հիվանդությունը ժառանգած 2 երեխայի մահվանից հետո: Մի խումբ բժիշկներ, որոնք ուսումնասիրում էին հղիության ընթացքը, դիմել են ցիտոպլազմատիկ փոխարինման, որի առանձնահատկությունն այն է, որ դոնոր կնոջ բջջի ցիտոպլազման փոխպատվաստվում է մոր ձվաբջջի մեջ: Արդյունքում երեխան ստանում է ԴՆԹ հավաքածու երրորդ աղբյուրից, հայտնում է Gazeta.ru-ն The Guardian-ի վրա հղումով: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ բժիշկներին հաջողվել է հիվանդությունը փոխանցող գեները փոխարինել առողջ գեներով, ինչը թույլ է տվել ամուսնական զույգին առողջ երեխա ունենալ: Չնայած միջամտության հաջողությանը, ցիտոպլազմատիկ փոխարինման մեթոդը հետազոտման փուլում է և բազում էթիկական հարցեր է առաջ քաշում: Մեծ Բրիտանիան առաջին և միակ երկիրն է, որն օրինականացրել է այս օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիան: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա |