ՀՀ-ում սեպտեմբերի 27-ի դրությամբ մոտ 48000 տոննա խաղող է մթերվել28 սեպտեմբերի 2016 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Վերամշակող ընկերությունները սկսել են 2016-ի խաղողի բերքի մթերումների գործընթացը: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 27-ի դրությամբ մթերվել է մոտ 47993 տոննա խաղող: Մասնավորապես՝ 1. ՀՀ Արարատի մարզում խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Մրգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում և «Արտաշատ վինկոն» ՓԲԸ-ն: 2. ՀՀ Արմավիրի մարզում խաղողի մթերումները սկսել են «Ալվան», «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» և «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ները՝ Արմավիրի մթերման կետերում, «Տիեռաս դե Արմենիա» և «ՄԱՊ» ՓԲԸ-ները, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Ամասիայի մթերման կետում և «Սամկոն» ՍՊԸ-ն՝ Հացիկի մթերման կետում: 3. ՀՀ Արագածոտնի մարզում մթերումները սկսել են «Արմենիա վայն» գործարան», «Վան Արդի», «Ոսկեվազի գինու գործարան» և «Հայասի գրուպ» ՍՊԸ-ները: 4. ՀՀ Կոտայքի մարզում խաղողի մթերումները սկսել են «Եղվարդի գինու գործարան» ԲԲԸ-ն և «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն` Քանաքեռավանի մթերման կետում: 5. ՀՀ Տավուշի մարզում խաղողի մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն` Բերդի մթերման կետում և «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման պայմանագիր չունեցող գյուղացիական տնտեսություններին առաջարկում է պայմանավորվածություններ ձեռք բերել մթերող ընկերությունների հետ՝ խաղողի իրացումն առանց հերթերի կազմակերպելու նպատակով: Կարդացեք նաև՝ Նախարար. Պետք է ստեղծենք մեխանիզմ՝ խաղող արտադրողի ու վերամշակողի գործակցության համար Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |