Վանում ուրարտական շրջանի քաղաքային կոյուղի է հայտնաբերվել

Վանում ուրարտական շրջանի քաղաքային կոյուղի է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում ուրարտական շրջանի քաղաքային կոյուղի է հայտնաբերվել: Հուշարձանը գտնվում է Վանի գավառի Չավուշթեփե ամրոցի շրջանում: Հնագետները ուսումնասիրել են հազարամյակներ առաջ ստեղծված ստորգետնյա ջրահեռացման խողովակների ցանցը, հայտնում է ՏԱՍՍ-ը Hurriye-ի վրա հղումով:

Սարդուրիխինիլի (Հայկաբերդ, Չավուշ թեփե) ամրոցը գտնվում է Վան քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևելք: Հուշարձանից ոչ հեռու պահպանվել է նախկին հայկական Աստվածաշեն գյուղը (Չավուշթեփե): Ամրոցը կառուցված է ութգագաթանի Բոլդաղ լեռնաշղթայի վրա՝ հովտից 90-110մ բարձրության վրա: Ամրոցը կառուցել է Ուրարտուի (Վանի թագավորություն) Սարդուրի 2-րդ արքան:

Ջրահեռացման համակարգը գտնվում էր բավականին մեծ խորության վրա, կառուցված է քարից, խողովակների տրամագիծը 1 մ է:

«Ուրարտուի բնակիչները շատ մտածված էին կառուցում: Բոլոր շինությունները նրանք կառուցել են ըստ նախագծի: Երբ Ուրարտուի բնակիչները 2800 տարի առաջ սկսել են կառուցել քաղաքը, նրանք ղեկավարվել են խիստ կանոններով: Դա շատ կարևոր է մեզ համար: Սա ինժեներական հրաշք է: Ուրարտուի բնակիչները շատ քաղաքակիրթ էին, նրանց պալատները կոյուղու համակարգ են ունեցել, որը կարելի է համեմատել ժամանակակից համակարգի հետ»,-ասել է գավառի համալսարանի հնագիտության բաժնի պրոֆեսոր Յուզյունջու Ռաֆետ Չավուշօղլուն, որը գլխավորում է գիտական արշավախումբը:

Ուրարտուն կամ Վանի թագավորությունը պետություն է Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է Բիայնիլի, երբեմն՝ Նաիրի, ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես Ուրարտու, իսկ Աստվածաշնչում՝ Արարատյան թագավորություն անուններով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---