Եթե Եվրամիությունը Թուրքիային մոտ չթողնի, ապա Անկարան կարող է այլ գործընկերներ գտնել

PanARMENIAN.Net - Եթե Եվրամիությունը Թուրքիային մոտ չթողնի, ապա Անկարան կարող է այլ գործընկերներ գտնել: Այդ մասին գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել էԵվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Նրա խոսքերով, Թուրքիան գտնվում է Մերձավոր Արեւելքի, Կովկասի եւ Բալկանների միջեւ: «Այն մեծ ազդեցություն ունի եւ կարող է աջակցել կայունությանը տարածաշրջանում: Մենք պետք է շրջենք այդ կայունությունը դեպի Եվրոպա, եւ այդ պատճառով Եվրամիությանը պետք է Թուրքիան: Հակառակ դեպքում, այն կարող է այլ գործընկեր գտնել»,- ընդգծել է Սոլանան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---