ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանի ընտրությունները ընդհանուր առմամաբ համապատասխանել են միջազգային չափանիշներին

PanARMENIAN.Net - «Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ եւ կիսում ենք միջազգային դիտորդների այն կարծիքը, որ հանրապետության ընտրական ենթակառուցվածքներն կատարելագործվել են, ինչը մեկ քայլ առաջ հանդիսացավ միջազգային չափանիշներին համապատասխանելու ճանապարհին»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Թոմ Քեյսին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունն, այնուամենայնիվ, կքննի խախտումների մասին հայտարարությունները եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի: «Ընդհանուր առմամբ բարելավում է գրանցվել նախորդ ընտրությունների համեմատ, սակայն մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները ամբողջությամբ չէ, որ համապատասխանել են միջազգային չափանիշներին: Հայաստանը դեռեւս պետք է աշխատի այդ ուղղությամբ»,-հայտարարել է Թոմ Քեյսին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---