Դաշնակցությունը չի պատրաստվում «հինգերորդ անիվի» դեր կատարել կառավարությունում

PanARMENIAN.Net - «ՀՅԴ Դաշնակցությունը չի պատրաստվում «հինգերորդ անիվի» դեր կատարել կառավարությունում: 1998 թվականից ի վեր մենք աջակցում ենք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ կշարունակենք դա անել մինչեւ 2008 թվականը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, 2003 թվականին իշխող կոալիցիայի մաս կազմելը անհրաժեշտություն էր, քանի որ կուսակցություններից ոչ մեկը խորհրդարանական մեծամասնություն չէր կազմում: «Սակայն այժմ ուժերի դասավորությունն այլ է եւ դժվար թե Հանրապետական կուսակցությունը դիմի մեզ նման առաջարկով: Առնվազն, մինչ այժմ նման առաջարկ չի եղել»,-ասել է Հովհաննիսյանը: Նա նաեւ ընդգծել է, որ նախորդ կառավարություն դաշնակցական նախարարները խղճով են աշխատել եւ հենց նրանց գործունեությունն է որոշիչ եղել ժողովրդի համար քվեարկության ժամանակ: «Ընտրողների մեզ տված բոլոր ձայները մաքուր են, մենք չենք ստորացել մինչեւ կաշառք կամ ճնշում»,-համոզվածէ Հովհաննիսյանը:



Մայիսի 12-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: 5-տոկոսանոց արգելքը հաղթահարել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (առաջնորդ` վարչապետ Սերժ Սարգսյան), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (առաջնորդ` գործարար Գագիկ Ծառուկյան), ՀՅԴ Դաշնակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը (նախագահ` ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան) եւ «Ժառանգություն» կուսակցությունը (առաջնորդ` ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյան):
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---