Հունաստանի ՊՆ-ի խորհուրդն Էրդողանին. Չվերանայել միջազգային իրավունքը 1 հոկտեմբերի 2016 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը խորհուրդ է տալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չբռնել միջազգային իրավունքի վերանայման ճանապարհը և «ուշադիր լսել հունական կղզիներից լսվող ձայները»: Ըստ Էրդողանի սեպտեմբերի 29-ի հայտարարության, ըստ Լոզանի պայմանագրի թուրքերը Հունաստանին հանձնեցին Էգեյան ծովի կղզիները, «որտեղի ճիչերը լսվում են մեր ափին», որտեղ գտնվում են «թուրքական մզկիթներն ու սրբությունները» «Հիմա ամբողջ աշխարհն է հասկանում, որ Էրդողանի ջանքերն ուղղված են Թուրքիան կրոնապետության վերածելուն` ժխտելով բոլոր ներքին փոփոխությունները, որ արել է Քեմալ Աթաթուրքը»,-ասել է հույն նախարարը: «Ես նրան խորհուրդ կտայի հատկապես ուշադիր լինել երբ նա ձայներ է լսում Փոքր Ասիայի ափերից` հունական կղզիներից, քանի որ այդ ձայները հույների, Պոնտոսի հույների, փոքր Ասիայի հույների ձայներն են, որոնք ապրում էին այնտեղ, քանի դեռ թուրքերը չէին սկսել կոտորել հելելնիզմը»,-ասել է Կամենոսը` հիշեցնելով այդպիսով Փոքր Ասիայի հույների ցեղասպանության մասին: «Նման հայտարարությունները չեն նպաստում երկու ժողովրդների գոյակցությանը, միջազգային իրավունքը վիճարկելու փորձերը վտանգավոր ուղիով են տանում: Ես խորհուրդ կտայի չգնալ այդ ճանապարհով»,-ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը: Առաջին աշխարհամարտից առաջ և հետո՝ Հայոց ցեղասպանությանը զուգահեռ ցեղասպանության է ենթարկվել Պոնտոսի, փոքրասիական, Էգեյան կղզիներում և Կոստանդնուպոլսում բնակվող մոտ 500 000 հույներ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է հարգել 1923թ. Լոզանի պայմանագիրը: «Լոզանի պայմանագիրն ու ամբողջ միջազգային իրավունքը իրողություն են քաղաքակիրթ աշխարհում, և ոչ ոք, այդ թվում Անկարան, չի կարող այն անտեսել: Բոլորը պետք է այն հարգեն: Որքան էլ դա ցավոտ լինի»,-ասել են դիվանագիտական աղբյուրները: Լոզանի պայմանագիրը հստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (հոդված 2.1), Հունաստանի (հոդված 2.2), Սիրիայի (հոդված 3.1) և Իրաքի (հոդված 3.2) հետ, ուստի թուրքական իրավունքներն ու տիտղոսը ճանաչվում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրա։ Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին։ Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (նոյեմբերի 22, 1920)։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |