Սամբոյի պատանիների և երիտասարդների ԱԱ-ին հայ 20 մարզիկ կմասնակցի

Սամբոյի պատանիների և երիտասարդների ԱԱ-ին հայ 20 մարզիկ կմասնակցի

PanARMENIAN.Net - 2016թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները 2016-ին անց են կացվում Ռումինիայի Պլոեշտի քաղաքում. մասնակցելու են նաև Հայաստանի հավաքականները:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղել 20 մարզիկ, 2 մարզիչ, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:

Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 7, 8, 9-ին:

Առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---