Ռուսաստան. Կոսովոյի վերաբերյալ Մարտի Ախտիսաարիի ծրագիրը վտանգավոր էքսպերիմենտ է

PanARMENIAN.Net - «Կոսովոյի վերաբերյալ Մարտի Ախտիսաարիի ծրագիրը, որով նախատեսվում է ինքնուրույն պետության կարգավիճակ տալ Կոսովոյին, վտանգավոր էքսպերիմենտ է»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին: Նրա խոսքերով, միջազգային հանրությունը ժամանակ եւ հնարավորություն ունի շարունակելու համար աշխատանքը եւ ավելի հաջող եւ փոխզիջումային բանաձեւ գտնելու որոնումները: «Մենք չենք ցանկանում մասնակցել նախադեպ ստեծղելու տեսակետից չափազանց վտանգավոր մի էքսպերիմենտի, որը ենթադրում է ինքնիշխան պետության մասնատում նրա կամքին հակառակ»,-ասել է Յաստրժեմբսկին:



ԵՄ հետ հարաբերությունների զարգացման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ կարգավորման ցանկացած բանաձեւ պետք է արդարացի լինի երկու կողմերի` Բելգրադի եւ Պրիշտինայի համար: «Չի կարող լինել արդարացի որոշում, որը ոտնահարում է մեկ կողմի շահերը եւ բավարարում մյուս կողմին: Նման որոշումն ինքնին անարդար է եւ դանդաղ գործող ական է դնում այդ տարածաշրջանում նոր հակամարտությունների եւ իրավիճակի սրման համար»,-ասել է նախագահի օգնականը:



Նա նշել է, որ Ախտիսաարիի ծրագիրն իր ներկայիս տեսքով չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին, չի տալիս մի բանաձեւ, որն ընդունելի կլիներ երիու կողմերի համար: «Ցանկացած փոխզիջում միշտ պետք է ոչ միայն համապատասխանի կողմերի շահերին, այլ նաեւ պետք է հավասարապես չոտնահարի յուրաքանչյուր կողմի շահերը»,-ընդգծել է Յաստրժեմբսկին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---