Իրաքյան բանակը ոչնչացրել է ԻՊ գրոհայինների ռադիոկայանը Մոսուլում

Իրաքյան բանակը ոչնչացրել է ԻՊ գրոհայինների ռադիոկայանը Մոսուլում

PanARMENIAN.Net - Իրաքյան բանակի օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետությանը» պատկանող ռադիոկայանը Մոսուլին հասվցած ավիահարվածների արդյունքում:

«Այդ ավիահարվածներից հետո ԻՊ գրոհայինները կորցրել են Մոսուլի բնակիչների շրջանում ահաբեկչական քարոզչության տարածման կարևորագույն միջոցը»,-ասել է աղբյուրը գրավված քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գործողության ընթացքում բոլոր գրոհայինները, որոնք եղել են օբյեկտում, նույնպես ոչնչացվել են:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մոտ 40.000 իրաքցի զինվորական և քրդական կազմավորումների մարտիկ է մասնակցելու «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողությանը: Ըստ պլանի, Մոսուլ ԻՊ գրոհայիններից ազատելու համար կգործեն տեղացի 15.000 զինվորական, որոնց վրա ներքին անվտանգության ապահովման խնդիր կդրվի: «Եվս 20-25.000 մարդ կմասնակցի Մոսուլի և արվարձանների ազատագրմանը:

Մոսուլն Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է: 2014-ի ամռանից այն գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում: Մոսուլի ազատագրման գործողությունը վարում են քուրդ փեշմերգաները, Իրաքի բանակն ու շիաների ջոկատները: Զինվորականները շարունակում են պատրաստվել գրոհի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---