ԵԽ-ում Թուրքիայի վերաբերյալ որոշում է կայացվել՝ երկրում արտակարգ դրության շուրջ

ԵԽ-ում Թուրքիայի վերաբերյալ  որոշում է կայացվել՝ երկրում արտակարգ դրության շուրջ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդում (ԵԽ) բարձրացվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների հարցը:

ԵԽ-ն այսուհետև լրջորեն կհետևի այդ ոլորտներին: Որոշում է կայացվել հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու, թե Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության և իրավական ուժ ունեցող որոշումները ինչ չափով են համապատասխանում եվրոպական իրավական նորմերին, թուրքական Hürriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

ԵԽ վերահսիչ հանձնաժողովը վերոնշյալ երկու խնդիրների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվություն է խնդրել: Նշվում է, որ հանձնաժողովի այս քայլը մեծ չափով պայմանավորված է նաև արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված բազմաթիվ քննադատություններով ու բողոքներով:

Վերոհիշյալ հանձնաժողովը հետևում է Թուրքիայի՝ ԵԽ անդամակցությունից բխող պարտավորությունների կատարմանը և հաջորդ տարի պետք է հրապարակի Թուրքիայի մասին տարեկան զեկույցը:

Խնդրի շուրջ Թուրքիային ուղղված առաջին զգուշացումը ստացվել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսից: Նա քննադատել էր Թուրքիայում հրապարակված առաջին օրենքի ուժ ունեցող որոշման լայնածավալությունը և հիշեցրել, որ Թուրքիայի դեմ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված:

Վենետիկի հանձնաժողովը Եվրախորհրդի մարմիններից մեկն է: Այն կազմված է ԵԽ անդամ 47 երկրներից և Եվրապայից բացի 14 այլ երկրներ (այդ թվում նաև՝ ԱՄՆ-ը) ներկայացնող իրավաբաններից: Հանձնաժողովի կենտրոնը Ստրասբուրգն է, այն հայտնի է որպես սահմանադրական հարցերով Եվրոպայի խորհրդատվական կառույց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---