Ադրբեջանն ավելի քան 7%-ով կրճատել է նավթի արտահանումը![]() 3 հոկտեմբերի 2016 - 18:47 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի առաջին 9 ամսում Սուպսայի, Նովորոսիյսկի և Ջեյհանի նավահանգիստներից արտահանվել է մոտ 15.074 մլն տոննա նավթ՝ 2015 թվականի առաջին նույն ժամանակաշրջանի ավելի քան 16.242 մլն տոննայի համեմատ, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հաշվետու ժամանակաշրջանում ադրբեջանական նավթի արտահանումն, այսպիսով, կրճատվել է մոտ 7.2%-ով: Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ին կազմել է 41,6 մլն տոննա` 2014-ի համեմատ կրճատվելով 1,1 տոկոսով: Նավթի արտահանումն Ադրբեջանից 2015-ին կազմել էր 38,1 մլն տոննա: 2013-ից նավթի գներն անկում են ապրել ավելի քան 2 անգամ, ինչը լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել մի շարք նավթ արդյունահանող երկրներում, այդ թվում ՌԴ-ում և Ադրբեջանում: Ռուբլին ու մանաթը նավթի ցածր գների պայմաններում արժեզրկվել են ավելի քան 100 տոկոսով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |