ՄԱԿ ԱԽ-ն սկսել է աշխատանքը Հալեպում հրադադարի վերաբերյալ բանաձևի վրա

ՄԱԿ ԱԽ-ն սկսել է աշխատանքը Հալեպում հրադադարի վերաբերյալ բանաձևի վրա

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հալեպում կրակի դադարեցման ռեժիմ ներդնելու մասին Ֆրանսիայի կողմից ներկայացված բանաձևի վրա:

ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա Դելլատրը լրագրողներին ասել է, թե փաստաթղթի քննարկումը սկսվել է ՄԱԿ-ի 15 անդամի փորձագետների շրջանում։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները «ցուցաբերել են կամք և մասնակցում են այդ բանակցություններին»։

«Մենք կարծում էինք, որ պատասխանատու ենք անել ամեն ինչ՝ փորձելու միավորել Անվտանգության խորհուրդը և վերջ տալ Հալեպի տառապանքներին»,- հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը։ Նաև նշել է, որ խոսքը կրակի դադարեցման ռեժիմի պահպանման, հումանիտար օգնության տրամադրման և սահմանված կարգի պահպանման մասին է։

Լրատվամիջոցը հիշեցնում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ էյրոյի հայտարարությունն առ այն, որ նրանք, ովքեր չեն քվեարկի բանաձևի օգտին, մասնակից կլինեն Սիրիայում իրականացվող ռազմական հանցագործությանը։

Այդուհանդերձ, լրատվամիջոցի փոխանցմամբ, ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամություն ունեցող Ռուսաստանը որոշ հարցեր ունի փաստաթղթի վերաբերյալ։ Մասնավորապես, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ նորություն է կրակի դադարեցման մոնիտորինգային խումբ ստեղծելու մասին գաղափարը, սակայն նրա խոսքով, նման մեխանիզմ կա Ժնևում, որն արդյունավետ չի աշխատել։

«Այս ամենի աշխատունակության հետ կապված մենք կասկածներ ունենք»,- ասել է Չուրկինը։

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:Նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ից 1-ին օդանավը հումանիտար օգնություն է հասցրել Սիրիա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---