Բաքուն Իսրայելից կգնի «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը![]() 4 հոկտեմբերի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել, հայտնում է ադրբեջանական 1news.az-ը երկրի խորհրդարանի պատգամավոր Եվդու Աբրամովի վրա հղումով: «Այդ զինատեսակն արդեն պատրաստ է առաքման»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, առաջիկայում ադրբեջանական բանակը կհամալրվի հեռահար գործողության նորագույն ռազմավարական զինատեսակներով: «Երկաթե գմբեթ» համակարգը նախատեսված է 4-70 կմ հեռահարության չկառավարվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար: Յուրաքանչյուր համակարգ կարող է պաշտպանել 150 քկմ տարածք: Համակարգը մշակել է իսրայելյան Rafael ընկերությունը: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են ՀՀ ԶՈւ նոր զինատեսակները: ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ: Կարդացեք նաև՝ Փորձագետը՝ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքի լուրի մասին. Քիչ հավանական է տեխնոլոգիական գաղտնիքի տարածումը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |