16 մայիսի 2007 - 20:09 AMT
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագետները քնարկել են Ղարաբաղի հարցը
Ռուսաստան ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի այցելության շրջանակներում մայիսի 15-ին կայացել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի եւ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշ հարցեր, ինչպես նաեւ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման իրավիճակը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղն ու Աբխազիան, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: