Դժվար է կանխատեսել, թե էլ ինչ կարող է տեղի ունենալ Թուրքիայում, եթե լարվածությունը երկրում չնվազի17 մայիսի 2007 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) չի պատրաստվում փոխել երկրի սահմանադրական կառուցվածքը: Այդ մասին ՀՀ ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի կողմից Թուրքիայի ներքաղաքական վիճակին նվիրված կլոր սեղանի ժամանակ ասել է բաժնի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, երկրի ապագա խորհրդարանում, որը կընտրվի հուլիսի 22-ին, նորից գերակայող կլինեն իսլամիստները: «Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր խոսքերով, Թուրքիային տանում է «իլսմական ժողովրդավարության» ճանապարհով: Վերջին 5 տարիների ընթացքում Թուրքիայում մոտ 500 օրենք է ընդունվել, որոնք, ինչպես ենթադրում են որոշ փորձագետներ, կօգնեն երկրին ինտեգրվել Եվրամիություն: Այնուամենայնիվ, Գլխավոր շտաբի գերակա դիրքը պահպանվում է եւ դժվար է կանխատեսել, թե էլ ինչ կարող է տեղի ունենալ Թուրքիայում, եթե լարվածությունը երկրում չնվազի: Երկրի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը կարող է օգտվել վետոյի իրավունքից եւ մերժել արտահերթ ընտրությունների անցկացման մասին օրինագիծը: Չնայած, ես կարծում եմ, որ նա դա չի անի եւ կգնա վարչապետի կուսակցությանն ընդառաջ»,- ընդգծել է Տեր-Մարտիրոսյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |