ԱՄՀ-ն բարելավել է ՀՀ տնտեսության 2016-ի կանխատեսումը մինչև 3.2%

ԱՄՀ-ն բարելավել է ՀՀ տնտեսության 2016-ի կանխատեսումը մինչև 3.2%

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի 2016թ. տնտեսության աճի կանխատեսման ցուցանիշը մինչև 3.2%, իսկ 2017-ին` մինչև 3.4%: Այդ մասին ասվում է ԱՄՀ հոկտեմբերի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Նախորդ զեկույցում, որը հրապարակվել էր 2016-ի ապրիլին, ԱՄՀ-ն Հայաստանի համար 2016-ին 1,9% աճ էր կանխատեսել, իսկ 2017-ի` 2,5%:

Ընդ որում, 2016-ին ավարտին ակնկալվում է 0,5% գնանկում, իսկ 2017-ին` 2,5% գնաճ: Բացի այդ, ԱՄՀ-ն կանխատեսում է գործազրկության աճ մինչև 17,9% 2016-ին և մինչև 18%` 2017-ին:

Զեկույցի վերլուծաբանները բարելավել են տնտեսական աճի կանխատեսումը ԱՊՀ երկրներում, ներառելով նաև Վրաստանը, Ուկրաինան և Թուրքմենստանը: ԱՄՀ-ն 2016-ին ԱՊՀ երկրներում ակնկալում է տնտեսության 0,3% անկում` ապրիլյան զեկույցի 1,1% անկման դիմաց: 2017-ի համար ԱՊՀ-ում կանխատեսվում է 1,4% աճ` նախորդ ցուցանիշը 1,3% էր:

Ռուսաստանում 2016-ին սպասվում է տնտեսության 0,8% անկում` ապրիլյան կանխատեսման 1,8%-ի համեմատ, Ադրբեջանում` 2,4% անկում նախկին 3%-ի փոխարեն: Բելառուսում անկումը կլինի 3%` 2,7%-ի փոխարեն, Ղազախստանում` 0,8%` նախկին 0,1%-ի փոխարեն:

Աճ է կանխատեսվում է Ուզբեկստանում` 6% նախկին 5%-ի փոխարեն, Թուրքմենստանում` 5,4% (4,3%), Ուկրաինայում կանխատեսումն անփոփոխ է մնացել`1,5%, Վրաստանում` 3,4% նախկին 2,5%-ի փոխարեն, Տաջիկստանում` 6%, 3%-ի փոխարեն, Ղրղզստանում` – 2,2%, 3,5%-ի փոխարեն, Մոլդովայում` 2% նախկին 0,5%-ի փոխարեն:

Միևնույն ժամանակ ԱՄՀ-ն նվազեցրել է զարգացած երկրների տնտեսությունների աճի կանխատեսումը 1,6%-ից մինչև 1,8%: ԱՄՆ համար կանախատեսումը 2,2%-ից նվազել է մինչև 1,6%:

Ըստ պետբյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2016-ին նախատեսված է 2,2%: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կանխատեսման, 2016-ին ավարտին ՀՆԱ աճը կկազմի 2,4%, իսկ 2017-ին` 3,2%:

Ըստ ՀԲ վերջին կանխատեսման, տնտեսական աճը 2016-ին կկազմի 1,9%, ՎԶԵԲ-ն ակնկալում է 2%, Fitch-ը`2%, Moody’s-ը` դանդաղում մինչև 2,2%: ԿԲ-ն իր վերջին կանխատեսման մեջ գնահատում է Հայաստանի տնտեսության աճը 2,7-3,6%-ի սահմանում:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, տնտեսական աճը Հայաստանում 2016-ի երկրորդ եռամսյակում կազմել է 1,5%` առաջին եռամսյակի 4,5% համեմատ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---