ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանում ստեղծված նախընտրական իրավիճակով 6 հոկտեմբերի 2016 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման փաստով: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Գլխավոր մրցակիցներն են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»: «ՆԱՏՕ-ն մտահոգված է բռնության փաստերով, որոնք տեղ են գտել ընտրարշավում, պայթեցվել է ընդդիմադիր պատգամավորի մեքենան: Նախընտրական շրջանը պետք է անցնի հանգիստ վիճակում, ըստ ժողովրդավարության բարձր սկզբունքների»,-գրել է Ափաթուրայն իր ֆեյսբուքյան էջում: Հոկտեմբերի 5-ին «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները հանրահավք և երթ են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում` սատարելով նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Ելույթ են ունեցել նրա կողմնակիցները, իսկ Սահակաշվիլին դիմել է հավաքվածներին տեսակամուրջի միջոցով: Գիվի Թարգամաձեի մեքենան պայթեցվել է հոկտեմբերի 4-ին երեկոյան՝ երկրում խորհրդարանական ընտրություններից չորս օր առաջ։ Նրա մեքենան պայթեցվել է հենց Թբիլիսիի կենտրոնում: Պատգամավորը և նրա վարորդը պայթյունի ժամանակ եղել են մեքենայում, բայց ծանր վնասվածքներ չեն ստացել։ Փոխարենը երեք անցորդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վրաստանում գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ սա արդեն երկրորդ նույնաբնույթ դեպքն է. կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, Գորիի շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախկին նախարար, պատգամավորի անկախ թեկնածու Իրակլի Օկրուաշվիլիի ուղղությամբ անհայտ անձը հրազենային կրակ էր արձակել, ինչի հետևանքով վիրավորվել էին նախկին նախարարի թիկնապահը և մեկ ակտիվիստ։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները կարողացել էին անմիջապես ձերբակալել կասկածյալին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |