Տրանսպորտի նախարարության շենքն աճուրդի կհանվի. Սկզբնական գինը՝ 13.2 մլրդ դրամ 6 հոկտեմբերի 2016 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստի ընթացքում որոշել է աճուրդի հանել Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքը: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 13.223.413.600 դրամը՝ ավելի քան $27.9 մլն դոլար: Գնորդը, մասնավորապես, պարտադրվում է գույքի հանձնում-ընդունումից հետո՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր: Գնորդի պարտավորություններից է նաև գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փոփոխումը՝ միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ: Ըստ որոշման, վաճառքի գումարից 70%-ը կուղղվի ՀՀ պետբյուջե, 30%-ը՝ Երևանի բյուջե: Ավելի վաղ վաճառվել էր նաև Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը: Կառավարության 2012 թվականի որոշման համաձայն, 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ 2015-ին սպասվում էր, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոց։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |