Հայ-չինական գեղանկարչության փառատոն՝ «Հայկական ներկապնակ»-ի շրջանակում

Հայ-չինական գեղանկարչության փառատոն՝ «Հայկական ներկապնակ»-ի շրջանակում

PanARMENIAN.Net - «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը` հոկտեմբերի 7-17-ը, ՀՀ Լոռու մարզում, «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի շրջանակում կանցկացնի հայ-չինական գեղանկարչության փառատոն՝ «Մետաքսի հին ու նոր ճանապարհը» խորագրով:

Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Անցկացվում էՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության, «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնին մասնակցում է 20 արվեստագետ. առաջին անգամ չին և հայ նկարիչները ստեղծագործական համատեղ աշխատանքի շրջանակում միմյանց կփոխանցեն իրենց փորձը և մասնագիտական հմտությունները:

Արվեստագետները նոր ստեղծագործություններով հանդես կգան համատեղ ցուցահանդեսով, ինչպես նաև վարպետության դասեր կանցկացնեն մարզի կերպարվեստի դպրոցներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---