Հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքի փակ փողոցների ցանկը

Հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքի փակ փողոցների ցանկը

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ՝

Ժամը 07:00 – 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:

Ժամը 11:00 - 14:00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:

Ժամը 13:00 - 23:00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով նշված սահամանափակումները, հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի- Երեւան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն:

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության նախօրյակին՝ սկսած հոկտեմբերի 6-ից, երիտասարդ կամավորները մայրաքաղաքի վարչական շրջաններում բաժանում են հոկտեմբերի 8-ին նախատեսված մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի միջոցառումների վայրերի ու անցկացման ժամերի տեղեկատվական ուղեցույցներ: Տոնակատարության օրը կամավորներն ուղեցույցներ կբաժանեն նաև քաղաքի փոքր կենտրոնում և Էրեբունի փողոցում` միջոցառումների անցկացման վայրերին մոտ գտնվող տեղեկատվական կետերից և հարակից տարածքներից:

Իսկ թե ինչ միջոցառումներ են սպասվում «Էրեբունի-Երևան 2798»-ին, կարող եք կարդալ այստեղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---