Դամասկոսում կարծում են, որ Վաշինգտոնը մտադիր է մասնատել Սիրիան 7 հոկտեմբերի 2016 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է մասնատել Սիրիան մի քանի անկախ պետական կազմավորման ըստ դավանական հատկանիշի: Այդ մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ռամիզ Թարջամանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ըստ Մերձավոր Արևելքում Իսրայելի աջակցությանն ուղղված ԱՄՆ ռազմավարությանը, «Սիրիայի տարածքը պետք է մի քանի պետական կազմավորման բաժանվի ըստ դավանական հատկանիշի»: «Վաշինգտոնը ցանկանում է, որ Սիրիան թույլ պետություն լինի, նպատակ ունի մասնատել երկիրը: Մասնավորապես, նախատեսվում է քրդական պետություն հռչակել հյուսիսում, որպեսզի Սիրիան, առնվազն դաշնության կամ համադաշնության վերածվի»,-հայտարարել է Թարջամանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն կասեցնում է երկկողմ համագործակցությունը ՌԴ հետ Սիրիայի հարցով և թողնում է միայն ռազմական կանալները` կանխելու համար բախումը ՌԴ և ԱՄՆ օդուժի միջև Սիրիայի օդային տարածքում: Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:Նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |