«Ռոստիշկա» և «Դանոն» յոգուրտների վաճառքը ՀՀ-ում կասեցվել է 7 հոկտեմբերի 2016 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ հիմք ընդունելով ծառայության թեժ գծով քաղաքացու կողմից ստացված տեղեկությունը, շուկայահանված յոգուրտի մակնշման և պահման պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով Նոր Նորքի 5-րդ զանգվածում գործող «Էվրիկա» սուպերմարկետում իրականացվել է ռուսական արտադրության «Ռոստիշկա» ապրանքանիշի յոգուրտի դիտարկում: Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ «Ռոստիշկա» ապրանքանիշի՝ ըմպելի յոգուրտներ ելակի և խնձորի համով, ինչպես նաև խնձորի համով յոգուրտ: Մասնավորապես, յոգուրտների հայերեն մակնշումը չի համապատասխանել բնօրինակին, նաև՝ փակցված է եղել բնօրինակի վրա: Վերոնշյալ ապրանքատեսակների վաճառքը կասեցվել է: Հիմք ընդունելով դիտարկման արդյունքները, ինչպես նաև սննդի շղթայում հետագծելիության ապահովման նպատակով՝ պետական վերահսկողության միջոցառումներ են իրականացվել նաև ներմուծող ընկերությունում: Արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ «Ռոստիշկա» և «Դանոն» ապրանքանիշի յոգուրտներ՝ 6256 հատ, որոնց հայերեն մակնշումը չի համապատասխանել բնօրինակ մակնշմանը: Նշված ապրանքատեսակների վաճառքը կասեցվել է, ներմուծողին հանձնարարվել է վերացնել թերությունները: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |