ՌԴ և Թուրքիայի էկոնոմիկայի նախարարները կքննարկեն «Թուրքական հոսքի» կառուցումը

ՌԴ և Թուրքիայի էկոնոմիկայի նախարարները կքննարկեն «Թուրքական հոսքի» կառուցումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հոկտեմբերի 9-ին կքննարկեն մի շարք ռուս-թուրքական նախագծեր, այդ թվում «Թուրքական հոսք» գազամուղի կառուցումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Զեյբեկչին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հավանություն ենք տալիս «Թուրքական հոսքին» և Թուրքիայում կառուցվող ատոմակայանին, քանի որ շահագրգռված ենք փոխադարձ ներդրումների մեջ: Վաղը ես կհանդիպեմ իմ թուրք պաշտոնակցի` Ուլյուկաևի հետ, իսկ հոկտեմբերի 10-ին մտադիր եմ հանդիպել էներգետիկայի նախարար Նովակի հետ: ՌԴ և Թուրքիայի նախագահները պետք է հանդիպեն քննարկելու համար բոլոր այդ հարցերը, այդ թվում «Թուրքական հոսքը»,-ասել է Զեյբեկչին:

«Թուրքական հոսք» գազատարը կոչված է ռուսական գազը հասցնել Եվրոպա, սակայն նախագիծը սառեցվել էր նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից առաջ: Նախագիծը հարցականի տակ հայտնվեց նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից և դրան հաջորդած ՌԴ պատժամիջոցների լույսի ներքո:

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 11,4 մլրդ եվրո, առաջին հատվածինը` 4,3 մլրդ եվրո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---