«Ուրարտուն» պարտվել է «Սամարային» ՌԴ բասկետբոլի «Սուպերլիգա-1»-ի երկրորդ խաղում![]() 9 հոկտեմբերի 2016 - 22:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը Հայաստանի «Ուրարտու» նորակազմ բասկետբոլային ակումբն իր երկրորդ հանդիպումն է անցկացրել: Երևանի «Դինամո» մարզահամալիրում «Ուրարտուն» պարտվել է «Սամարա» ակումբին 70։80 հաշվով՝ հիմնական ժամանակում: Խաղին մասնակցելու իրավունք չեն ստացել թիմի ուժեղ բասկետբոլիստներ Վիկտոր Ուսկովն ու Վիկտոր Հովսեփյանը։ Հայ բասկետբոլիստները 1-ին քառորդում հաղթում էին 21։17 հաշվով, 2-րդ քառորդում արդեն պարտվում էին 35։46 հաշվով՝ ռուս բասկետբոլիստների մեծ առավելությամբ։ 3-րդ քառորդում «Սամարան» առջևում էր՝ 50։60։ Վերջին քառորդում հայ բասկետբոլիստները կարողացել են կրճատել հաշիմը՝ տարբերությունը 5 միավոր էր, սական չկարողացան պահմանել վերգտած խաղը՝ հանդիպումն ավարտվեց 70։80։ Հաջորդ հանդիպումը «Ուրարտու»-ն կանցկացնի Վլադիվոստոկում՝ խաղալով «Սպարտակ» թիմի հետ: Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը Հայաստանի «Ուրարտու» նորակազմ բասկետբոլային ակումբն իր առաջին հանդիպումն էր անցկացրել: Երևանի «Դինամո» մարզահամալիրում «Ուրարտուն» պարտվել է «Ռյազանին» լրացուցիչ ժամանակում՝ 89:93 ընդհանուր հաշվով: Հայ բասկետբոլիստները 1-ին քառորդում պարտվել են 20:22 հաշվով, 2-րդ քառորդում հաղթում էին 20:12 հաշվով։ 3-րդ քառորդում «Ռյազանն» առջևում էր՝ 23:21։ Վերջին քառորդում հիմնական ժամանակից վայրկյաններ առաջ հաշիվը հավասարվել է՝ 82:82: Ինչպես Ռյազանի հետ խաղից հետո հայտնել էր «Ուրարտու» թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, խաղից երկու րոպե առաջ թիմի երեք լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդին, Վիկտոր Ուսկովին և Վիկտոր Հովսեփյանին զրկեցին խաղին մասնակցելու իրավունքից: Հայտարարվել էր, որ հայկական ակումբը հանգամանքները պարզելուց հետո միայն կհայտնի տեղի ունեցածի պատճառը: Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ակումբի տնօրեն Արթուր Նազարյանը PanARMENIAN.Net ին հայտնեց միջադեպի շուրջ հայտնի դարձած հանգանքները՝ միաժամանակ նշելով, որ հստակ պարզաբանումներ տալ դեռ չեն կարող, քանի որ ընթանում են քննարկումներ կազմակերպիչների հետ: Նա տեղեկացրեց, որ «Սամարայի» հետ հաղին կմասնակցի Արիզոնա Ռեյդը, սակայն թիմի ուժեղ բասկետբոլիստներ Վիկտոր Ուսկովն ու Վիկտոր Հովսեփյանն այդպես էլ թույլտվություն չեն ստացել. նրանք բաց թողեցին խաղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |